Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանում, Ծաղկաձորում և Գառնիում հաղթեց ՔՊ-ն, Աբովյանում՝ ԲՀԿ-ն, Նաիրի և Նոր Հաճըն համայնքներում ՔՊ-ն պարտվեց

Դեկտեմբեր 06,2021 12:55

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների՝ ՀՀ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներով՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում ընտրությանը մասնակցել է 17 156 ընտրող: Առավելագույն քվե ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13 377 (79,84%), երկրորդ տեղում է ՀՅԴ-ն՝ 1 473 ձայնով (8,79%), երրորդում՝ «Ապրելու երկիրը»` 1113 քվե(6,64%), 4-րդ տեղում՝ ԼՀԿ-ն՝ 788 ձայնով (4,70%): Այսպիսով, Հրազդան համայնքի ղեկավար ընտրվեց գործող քաղաքապետ Սևակ Միքայելյանը:

Աբովյան համայնքում առաջատարը ԲՀԿ-ն է՝ 10 403 ձայնով (46,19%) 2-րդ տեղում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 8261 ձայնով (36,68%), 3-րդը «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 2696 ձայնով (11,97%): Սակայն ԲՀԿ-ն չի հավաքել 50 և ավելի տոկոս ձայներ, որպեսզի ԲՀԿ թեկնածուն՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանը օրենքի ուժով դառնա քաղաքապետ:

Նոր Հաճըն խոշորացված համայնքում հաղթել է «Գագիկ Մաթևոսյան» կուսակցությունների դաշինքը՝ 5212 ձայնով (50,69%), 2-րդ տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2 751 ձայնով (26,75%), 3-րդ տեղում է «Վարդան Պապյան» դաշինքը՝ 1815 ձայնով (17,65%):

Գառնիում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է 3302 ձայնով (65,75%), 2-րդը «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 1718 ձայնով (34,21%):

Նաիրի համայնքում առաջատարը «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունն է՝ 5949 ձայնով (44,94%), 2-րդ տեղում ՔՊ-ն է՝3888 ձայնով (29,37%), 3-րդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 1387 ձայնով (10,48%), 4-րդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 1042 ձայնով (7,87%):

Ծաղկաձորում հաղթեց ՔՊ-ն՝ 2 061 ձայնով (68,45%): «Մեր համայնքը» դաշինքը ստացել է 950 քվե (31,55%): Ծաղկաձոր համայնքը կղեկավարի ՔՊ-ական Նարեկ Հարությունյանը: Նա Մեղրաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031