Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոս Գևորգ Արշակյանի երազանքն այլևս իրականություն է

Դեկտեմբեր 08,2021 19:15

Օրերս նոյեմբերի 28-ին Լեհաստանի ազգային օպերայում կայացած լեհ հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր պրոֆեսոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 88-ամյակին օրվան նվիրված համերգի ընթացքում Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը և Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ դոկտոր Արսեն Հովսեփյանը, իրականացնելով հերոս Գևորգ Արշակյանի երազանքը, վերջինիս աշխատանքը նվիրեցին Պենդերեցկու կնոջը՝ Էլիժբետա Պենդերեցկային։

Ազգային օպերայի տնօրեն Վ. Դամբրովսկին անձամբ ընդունեց Ք. Պենդերեցկու դիմանկարը, հայտարարելով՝ որ Պենդերեցկի ընտանիքի հետ ձեռք բերված համաձայնությամբ այն իր հանդիսավոր տեղը կգտնի ազգային օպերայում։

Հիշեցնենք, որ 2018 թ. Լեհ-հայկական հիմնադրամը կազմակերպել էր նկարչական մրցույթ՝ «Լեհաստան. Ինքնություն և սեր» խորագրով։ Մրցույթին մասնակցեցին մի քանի տասնյակ շնորհալի նկարիչներ, որոնց թվում էր նաև Գևորգ Արշակյանը։

Հերոս Գևորգ Արշակյանը իր մրցութային աշխատանքը նվիրել էր լեհ հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր պրոֆեսոր Քշիշտոֆ Պենդերեցկուն։

2018 թ. երբ Գևորգը մյուս 7 մրցույթը հաղթող մասնակիցների հետ հիմնադրամի հրավերով եկավ Լեհաստան, ցանկանում էինք հանդիպել մաեստրոյին, որպեսզի Գևորգն անձամբ նվիրի նկարը։ Ք. Պենդերեցկին, ցավոք, այդ ժամանակ Լեհաստանում չէր։

Ապա՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Գևորգը Գեղարվեստի պետական ակադեմիայի տասնյակից ավել սաների հետ հերոսաբար զոհվեց պատերազմում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031