Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքաբերի 57 աշակերտ ունեցող դպրոցում ունեն ջեռուցման համակարգ, սակայն գյուղում գազ չկա այն գործարկելու համար

Դեկտեմբեր 12,2021 20:07

Բերքաբերի հիմնական դպրոցում կա ջեռուցման համակարգ, սակայն գյուղում չկա գազ և հնարավոր չի լինում համակարգն աշխատեցնել:

Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Գայանե Խուդավերդյանը նշեց, որ 2013 թվականին, երբ կառուցվել է դպրոցը, տեղադրվել է նաև լոկալ ջեռուցման համակարգ, որը, սակայն, հնարավոր չէ գործարկել, քանի որ գյուղում դեռ գազ չկա:

«Այսօր մենք դպրոցը օդորակիչներով և էլեկտրաջեռուցիչներով ենք տաքացնում:

Ջեռուցման համակարգը դպրոցում Համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ է իրականացվել, իսկ այսօր դպրոցում շահագործվող  էլեկտրաջեռուցիչները տարբեր տեղերից ենք ձեռք բերել, քանի որ 57 աշակերտ ունեցող մեր դպրոցը բյուջե չունի և չունի հնարավորություն ինքնուրույն լուծելու այդ հարցը»,- նշեց Խուդավերդյանը:

Տնօրենը նաև անդրադարձավ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում դպրոցում իրականացվող աշխատանքներին նշեց, որ նոյեմբերի 12-ից հետո դպրոցում շատ մեծ ալիք բարձրացավ COVID19-ի, որի պատճառով իրենք ստիպված եղան անցնել նորից հեռավար ուսուցման․ «Դպրոցում 15 ուսուցչից 7- ը միանգամից հիվանդացան կորոնավիրուսով, սակայն արդեն նորից անցել ենք նորմալ ուսուցման համակարգի, միայն մեկ ուսուցիչ ունենք հիվանդ»:

Խուդավերդյանը նշեց, որ դպրոցում մի մասն արդեն ստացել է ամբողջական պատվաստման չափաբաժին, իսկ մի մասը ստացել է միայն առաջին մասը , իսկ երկրորդ մասի համար պետք է սպասել, քանի որ նոր են վարակվել կորոնավիրուսով և դեռ չեն կարող պատվաստվել:

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031