Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգում բացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը

Դեկտեմբեր 12,2021 22:48

Դեկտեմբերի իննին Սանկտ Պետերբուրգի (Մոսկովյան շրջան) Հաղթանակի զբոսայգու Կրկնակի հերոսների ծառուղիում տեղի ունեցավ  Երկրորդ համաշխարհային պատերազմի  լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձան- կիսանդրու պաշտոնական բացման հանդիսավոր  արարողությունը:

Միջոցառման սկզբում Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանի  վարչակազմի  ղեկավար Վլադիմիր Ուշակովը,  Սանկտ Պետերբուրգի Հասարակական պալատի անդամ  Նիկոլայ Բուրովը, «Պետերբուրգի հայեր» ՏՀԿ -ի նախագահ Ալեքսանդր Նազարովը եւ «Պետերբուրգի հայեր»  ՏՀԿ-ի Վարչության  անդամ  Րաֆֆի Հարությունյանը հուշարձանի վրայից իջեցրեցին ծածկոցը:

Միջոցառման բացման ժամանակ ելույթներով հանդես եկան Մոսկովյան շրջանի վարչակազմի ղեկավար
Վլադիմիր Ուշակովը, Սանկտ Պետերբուրգի Հասարակական պալատի անդամ, Ռուսաստանի  ժողովրդական դերասան Նիկոլայ Բուրովը,
Գատչինա քաղաքի Ծովային հավաքի հիմնադիր, Գատչինա քաղաքի պատվավոր քաղաքացի  Յուրի Նազարովը, Նելսոն Ստեփանյանի կիսանդրու քանդակագործ Պավել Իգնատևը, Նելսոն Ստեփանյանի թոռը՝ Վիկտորիա Ստեփանյանը՝  Նելսոն Ստեփանյանի ծոռնիկի՝ Գեորգի Ստեփանյանի հետ:

Միջոցառման ավարտին արարողության հաղորդավարը՝ «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպության  նախագահ Ալեքսանդր Նազարովը, երախտիքի խոսք ասաց հրավիրված  հյուրերին  և մասնակիցներին:

Նույն օրը Մոսկովյան շրջանի ցուցահանդեսի  դահլիճում  հուշարձան-կիսանդրու կանգնեցման աշխատանքների  նախագծի ստեղծագործական խմբին  և հոգաբարձուներին հանձնվեցին շնորհակալական պատվոգրեր:

Լենինգրադի պաշտպան Նելսոն Ստեփանյանի հուշարձանը  տեղակայվել է «Պետերբուրգի  հայեր» Տարածաշրջանային  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Նախագծի հեղինակներն են քանդակագործ Պավել Իգնատևը,  գլխավոր  ճարտարապետ Յուրի Եղիազարովը և ճարտարապետ  Լև Ալլահվերդյանը:

Լուսանկարները՝ Լիլիթ Օրիորդանի

«Պետերբուրգի հայերի լրաբեր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031