Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Շահգելդյանը ներկայացել է ոստիկանություն

Դեկտեմբեր 13,2021 17:32 Share

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից դեկտեմբերի 8-ից հետախուզում էր հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ՝ ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։ Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությանը` առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով:

Սոնա Շահգելդյանը եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը

Երգչուհին մեկնաբանել էր հրապարակումը. «Սաղ կյանքս մաքուր եմ ապրել: Բայց էս հարցին ուրիշ ձեւ եմ արդեն մոտենալու, եւ ինքս եմ նման կեղծ տարածումների համար դիմելու շատ վատ քայլերի»:

Սոնա Շահգելդյանն ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 11-ին Սոնա Շահգելդյանը ներկայացել է ոստիկանություն: Խափանման միջոցը՝ ստորագրությունն է: Սոնա Շահգելդյանը ներկայացել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչության թիվ 2 քննչական բաժին:

Լուսանկարները՝ Սոնա Շահգելդյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել