Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կա համակարգային անուշադրության և չիմացության խնդիր». Գևորգ Հայրապետյանը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին

Դեկտեմբեր 15,2021 17:46

«Կա համակարգային անուշադրության և չիմացության խնդիր: Ով շատ գիտի, շատ է վերահսկում»,- Հանրային լրագրության ակումբի կազմակերպած «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» շուրջ՝ «Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:

Քննարկումը կազմակերպվեց «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:

Գևորգ Հայրապետյանը տեղեկացրեց, որ, օրինակ, Ֆեյսբուքում, կա գաղտնիության քաղաքականություն, որտեղ կան բոլոր ռեժիմները, թե, օրինակ՝ ինչպես է պետք ֆեյսբուքյան պաշտպանության կարգավորումներն անել՝ ամենապարզից սկսած, վերջացրած շատ ավելի խորը պաշտպանություն: Ըստ Գևորգ Հայրապետյանի՝ այլ բան է, որ մինչև խնդրի առաջ չենք կանգնում, չենք անդրադառնում այդ հարցերին. «Կա համակարգային անուշադրության և չիմացության խնդիր: Ով շատ գիտի, շատ է վերահսկում: Օրենսդրություն կա. անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը հստակ սահմանում է, որ անձնական տվյալների տեղեկատվական համակարգում անօրինական միջամտություն լինելու դեպքում տվյալներ մշակողը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել ոստիկանությանը, անձնական տվյալների լիազոր մարմնին և նաև հայտարարություն տարածել այդ մասին: Կարող ենք ենթադրել ողջամտորեն, որ տվյալներն օգտագործվում են իներցիայով»:

Գևորգ Հայրապետյանն ասաց՝ գործակալությունը վերահսկողություն է իրականացնում անձնական տվյալների ցանկացած մշակման հարցով. «Չի կարող լինել երաշխիք, որ ինչ-որ մեկը չի անի խախտում, որ անձնական տվյալները չեն մշակվի ապօրինի: Չի կարող նման երաշխիք լինել: Պիտի լինեն կառուցակարգեր, որոնք նախատեսված են դրանք կանխելու համար, ինչպես նաև այդպիսի խախտումների դեպքում պատժելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031