Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մի քանի համայնքներում տեղի են ունեցել համայնքների ղեկավարների երդման արարողություններ

Դեկտեմբեր 20,2021 18:08

Այսօր մարզի մի քանի խոշորացված համայնքներում տեղի են ունեցել համայնքների ղեկավարների երդման արարողություններ:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ներկա է գտնվել Հրազդան խոշորացված համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի երդման արարողության կապակցությամբ անցկացված հանդիսավոր նիստերին:

Նարեկ Հարությունյան

Սևակ Միքայելյան

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կոտայքի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը:

Երդման հանդիսավոր արարողությունից հետո Հրազդան համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր ընտրողներին վստահության համար և համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների ուշադրությունը հրավիրելով նախորդ տարիների ընթացքում համայնքում իրականացված աշխատանքներին՝ վստահեցրել, որ արվելու է առավելագույնը, որպեսզի Հրազդանը զարգացման աննախադեպ նշաձող սահմանի, իսկ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերն ընթանալու են համաչափ զարգացման ճանապարհով:

Իր հերթին, Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել խոշորացված համայնքի բնակիչներին, աշխատակազմին, ավագանու անդամներին՝ ընդգծելով բարձր պատասխանատվությամբ պաշտոնը ստանձնելու պատրաստակամությունը:

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Սևակ Միքայելյանին և Նարեկ Հարությունյանին պաշտոնները ստանձնելու առիթով՝ վստահեցնելով, որ մարզպետարան-համայնք փոխգործակցությունը լինելու է շարունակական՝ միտված մեր քաղաքացիների բարեկեցության ու համայնքների կազմում ընդգրկված բացառապես բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման:

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031