Լրահոս
Օրվա լրահոսը

Սերենա Ուիլյամսը չի խաղա «Australian Open»-ում

Դեկտեմբեր 20,2021 18:40 Share

«Մեծ սաղավարտի» 23-ակի տիրակալ, 41-ամյա Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ բաց է թողնելու 2022 թվականի հունվարի 17-ից 30-ը կայանալիք Ավստրալիայի բաց առաջնությունը: Ամերիկացի թենիսիստուհին վնասվածքի պատճառով մրցումների չի մասնակցում դեռ հունիս ամսից եւ այժմ էլ շարունակում վերականգնվել: «Չնայած այսպիսի որոշումները միշտ էլ հեշտ չեն կայացվում, սակայն ներկայումս այն ֆիզիկական վիճակում չեմ մրցելու համար: Մելբուռնը իմ ամենասիրելի  քաղաքներից է եւ ես կկարոտեմ նրան ու ավստրալացի մարզասերներին»,- հայտարարել է Ուիլյամսը:

Իսկ ահա Նովակ Ջոկովիչն արդեն հայտավորվել է, թեեւ սերբ թենիսիստը դեռ չի գաղտնազերծել, թե ինքը պատվաստվե՞լ է, արդյոք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել