Լրահոս
Օրվա լրահոսը

«5+1» ձևաչափով խորհրդակցությանը Շուշան Սարգսյանն անդրադարձել է ԵԱՏՄ մրցակցային մարմինների հիմնական առաջնահերթություններին

Դեկտեմբեր 23,2021 15:09

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն այսօր մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային/մրցակցային մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների առաջնահերթ ուղղություններին, մետալուրգիական արտադրանքի մասով ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված միջոցառումների և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխարգելելու նպատակով ԵՏՀ-ի նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Շուշան Սարգսյանն անդրադարձ է կատարել անդամ պետությունների մրցակցային մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների 2022 թվականի հիմնական առաջնահերթություններին՝ ընդգծելով միասնական մեթոդաբանական և նորմատիվ իրավական հիմքերի կատարելագործման և ԵԱՏՄ տարածքում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամաբ վերահսկողության ակտիվացման անհրաժեշտությունը։

Ներկայացվել են նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից իրականացված ԵԱՏՄ-ում մրցակցային քաղաքականության և իրավական կարգավորման փորձագիտական ​​ակնարկի արդյունքները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031