Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնաթիռից իջանք, մեզ տարել են ԱԱԾ, 8 ժամ հարցաքննել են, միգուցե ստորագրել ենք ինչ-որ թղթի տակ». Ադրբեջանից վերադարձած գերիները ահազանգել են՝ ցուցմունքը կեղծել են

Դեկտեմբեր 24,2021 19:50

«Ինձ զարմացնում է Ադրբեջանից վերադարձած ու բերման ենթարկված ռազմագերիների եւ նրանց բարեկամների լռությունը: Նրանցից մի քանիսը զանգահարեցին ինձ եւ ասացին, որ իրենց ցուցմունքները փոխված են: Ասացին՝ մենք ինքնաթիռից իջանք, մեզ տարել են ԱԱԾ, 8 ժամ հարցաքննել են, միգուցե ստորագրել ենք ինչ-որ թղթի տակ: Բայց երբ փաստաբաններից մեկը՝ Վահան Հովհաննիսյանը հրապարակեց ցուցմունքները, այդ տղաներից մեկն ինձ ասաց՝ մենք այդպիսի բա՞ն»,- այսօր «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չինել» թեմայով քննարկման  ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հայ ռազմագերիներից մեկը Նաիրա Զոհրաբյանին ասել է. «Միգուցե ստորագրել ենք, բայց մենք այնքան էինք ուզում արագ գնալ տուն, միգուցե չենք հասկացել, ստորագրել ենք»:

Տիկին Զոհրաբյանը նշեց, որ դրանից հետո սպասում էր, որ ռազմագերիների հարազատները կհավաքվեն, ինչ-որ հայտարարություն կանեն, բայց լուռ են ու լռում են. «Մենք ի՞նչ պետք է անենք: Եթե մարդը, որի ցուցմունքը կեղծել են ու ինքը դրա պատճառով պիտի դասալքության եւ պետական դավաճանության համար, լռում է, իր հարազատը լռում է, մենք ի՞նչ կարող ենք անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031