Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրա Զոհրաբյանը չարյաց փոքրագույնն է». Աշոտյանի հումորը՝ Կլեոպատրա Զոհրաբյանի մասին

Դեկտեմբեր 24,2021 20:50

Սպասվում է, որ սահմանադրական փոփոխությունների տարի է լինելու 2022-ը: Սա կե՞ղծ օրակարգ է, թե՞ ճիշտ: Այսօր «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չինել» թեմայով քննարկման ժամանակ այս հարցադրմանը «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. «Սա մեկ մարդու օրակարգ է, հստակ է ինչ է ուզում՝ միայն իր համար իշխանություն ու գինը չի հետաքրքրում: Ինձ թվում է, Նիկոլը մեզնից ու ոչ իշխանական համակարգից ավելի լավ է հասկանում, որ գուցե չկարողանա իշխանությունը պահել, դրա համար գնում է ավելի այլանդակ մեթոդների: Ինքը ունի իր օրակարգը: Կհաջողվի՞, թե՞ չէ: Մի մասն ասում է՝ այո, մի մասն ասում է՝ չի հաջողվի: Բայց եթե ինքը գիտի իր անելիքը, դիմացինը չգիտի, ինքը կհաջողի: Նա գնալու է կիսանախագահական համակարգի ու երկարատեւ կառավարման հարցն այդպես է լուծելու: Գնալու է բացարձակ իշխանության»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց. «Եթե ուռուցքը ժամանակին չեք հեռացնում, է՛լ ավելի է չարորականում, եթե մի մասն եք հեռացնում, է՛լ ավելի չարորակ է դառնում: Հիմա շատ ավելի արագ է իր չարաճը ու սահմանադրական փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը անձնիշխանության ամրապնդումն է: Նիկոլի շահերը հակասում են ՀՀ շահերին, դա ՀՀ անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է, աքսիոմ է սա»:

Կար ժամանակ, երբ իշխանական Արմեն Աշոտյանը ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին անվանում էր Կլեոպատրա, վերջինս էլ Աշոտյանին Բոնապարտ էր ասում: Այսօր լրագրողները հարցրեցին՝ այդ «պիտակները» դեռ պնդո՞ւմ եք, թե՞ հարաբերությունները կարգավորվել են: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ հիմա էլ է կրկնում՝ «Աշոտյանը տառապում է քաղաքական բոնապարտիզմով, դրա դրական եւ բացասական մեսիջներով»:

Աշոտյանն էլ պատասխանեց. «Դրա ի՞նչն էր պիտակ, այսօրվա քաղաքականության իրողության մեջ դրանք մեծագույն կոմպլիմենտներ են: Այն, ինչ այսօր է կատարվում՝ քաղաքական բառապաշարից ու կերպարներից, Նաիրա Զոհրաբյանը չարյաց փոքրագույնն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031