Լրահոս
Օրվա լրահոսը

2027-ի բյուջեում ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների կառուցման համար բյուջետավորված գումար նախատեսված չէ

Նոյեմբեր 09,2026 13:46 Share
Աջակցեք aravot.am-ին

2027-ին որոշակի գումար նախատեսվո՞ւմ է ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքային նախագծի կամ միջանցքի կառուցման ուղղությամբ. խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ԹՐԻՓՓ-ի հետ կապված բյուջետավորված գումար չունեն։

«Պլանն այնպիսին է, որ այդ ֆինանսավորումը՝ ենթակառուցվածքների զարգացման, պետք է իրականացվի արդեն ստեղծված ընկերության միջոցով։ Նախորդ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեց, մենք ունենք հանձնառություն, որ հողերի օտարման համար գումարը մենք պետք է… Այսինքն՝ հողերը պետք է հանձնվեն արդեն մաքրված վիճակում, բայց քանի որ նախագիծ դեռ չկա, և հայտնի չէ, թե կոնկրետ ինչ տեսք է ունենալու ճանապարհը, և կոնկրետ որ հողակտորներն են, որոնք պետք է գերակա շահ ճանաչվեն, հետևաբար մենք դրա համար էլ բյուջե չունենք նախատեսած։ Երբ որ այդ աշխատանքը արվի, այն ժամանակ մենք մեր միջոցներից կտրամադրենք այդ աշխատանքը անելու համար»։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ 74-26 համամասնություն կա։

«Եթե Միացյալ Նահանգները 205 միլիոնի մասին են խոսում, ապա տրամաբանությունը ենթադրում է, որ դա 74%-ն է, և դրա 1/3-ը՝ այսինքն՝ մոտ 70 միլիոն էլ պետք է Հայաստանի բյուջեից գնա առնվազն ինչ-որ մի սկզբնական փուլում, որը էնքան էլ փոքր բան չի։ Հիմա ինչի՞ վրա է դա գնալու, անկեղծ, չգիտեմ, բայց դա պետք է բյուջետավորվի։ Եթե դուք ասում եք՝ եթե պարզ կդառնա, ունեք ընդամենը մի բան՝ պահուստային ֆոնդ, որը կիսված է ստաբիլիզացիոն ֆոնդի վրա, որը անցյալ տարվանից է եկել, բոլորս հասկանում ենք՝ ինչ է՝ մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ։ Եվ դրա համար ֆինանսավորման հետ կապված որոշակի խնդիրներ կան…»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԹՐԻՓՓ-ի ծախսերի վերաբերյալ հարցը Արթուր Խաչատրյանը տվեց նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ տարակուսելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի պատասխանից, որ ենթակառուցվածքների կառուցումը ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացման ընկերության միջոցներից է լինելու։

Դավիթ Խուդաթյանն ասաց, որ առաջիկայում ԹՐԻՓՓ-ի որոշակի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքները կմեկնարկեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30