Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր Կապան համայնքի բարի Ձմեռ պապը

Դեկտեմբեր 27,2021 22:45

Անցած շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Սյունիքի մարզկենտրոնի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը մի պահ ընդհատվեց ավտոմեքենաների ձայնային ազդանշաններով եւ հայտարարվեց, որ Ձմեռ պապն է մտնում հրապարակ։  Վերջինս Կապան համայնքին ջրցան ու աղբատար ավտոմեքենաներ էր բերել։

Թե ո՞վ էր համայնքապետարանից նամակ գրել Ձմեռ պապին ու ով էր նա՝  Aravot.am-ի հարցերին այդ օրը Կապանի համայնքապետարանից չպատասխանեցին։  Երկուշաբթի պարզվեց, որ ոչ ոք նամակ չի գրել Ձմեռ պապին, իսկ բարի Ձմեռ պապը գործարար Գարիկ Ղազարյանն է, որը Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի ընկերն է։ Գործարարը համայնքին նվիրել է 1 ջրցան ավտոմեքենա,  2 աղբատար ավտոմեքենա եւ 100 հատ աղբաման։

«Գարիկ Ղազարյանը իմ ընկերն է ու միշտ իմ կողքին է։ Նա շատ լուրջ ներդրում ունի Կապան համայնքի կայուն զարգացման գործում թե՛ պատերազմի օրերին, եւ թե  հետպատերազմյան ժամանակ»,-ասում է Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ «Ընկերոջս՝ Գեւորգ Փարսյանի վերընտրվելու կապակցությամբ  որոշեցի նվեր անել համայնքին։ Ես իմ հնարավորությունների սահմաններում միշտ կանգնած կլինեմ թե՛ Փարսյանի, թե՛  կապանցիների կողքին»,-ասում է Գարիկ Ղազարյանը։

Նշենք, որ վերջինիս ղեկավարած ընկերությունը 44-օրյա պատերազմի օրերին մեծ աջակցություն ցուցաբերեց բանակին։ Բացի դրանից, Գարիկ Ղազարյանը այդ օրերին միշտ առաջնագծում է եղել։

Ինչ վերաբերում է շռայլ Ձմեռ պապի գաղտնի մնալուն, համայնքապետարանից Aravot.am-ին տեղեկացրին, որ պարզապես ցանկացան տոնի խորհրդավորությունը երկու օր գոնե պահպանել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031