Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Խաղաղություն, հետո՝ ազատություն․ անազատության մեջ գտնվողների ցանկությունը

Դեկտեմբեր 31,2021 21:21

«Արդեն երկու տարի է, ինչ ազատությունից առաջ խաղաղություն ենք մաղթում, խաղաղություն ենք խնդրում Բարձրյալից, հետո մեր ազատությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող Արայիկ Մ.-ն։

«Անցած տարի՝ պատերազմի օրերին շատ դիմեցինք, որ տանեն առաջնագիծ, մեր լուման ունենայինք, հետո նորից հետ կբերեին, բայց ասին՝ չի թույլատրվում։ Կարծեմ, մեկ-երկու բացառություն արեցին։ Կարեւորը՝ սահմանները պինդ լինեն»,-ասում է Արայիկը։

Նոր տարվա սեղանը կպատրաստեն կեսգիշերից մեկ ժամ առաջ։ «Դե տնից տուլիկ ենք ստացել (հանձնունք-Ա․Դ․), չեմ թաքցնի՝ ինքնաշեն օղի ունենք, եթե բռնելու են՝ թող բռնեն,-ծիծաղելով ասում է Արայիկը,-բայց չեն հասցնի, մինչեւ կարդան՝ գան, խմած կլինենք»։

Արդեն 3 տարի է, ինչ կալանավայրերում սնունդը դարձել է ավելի որակյալ ու տոներին՝ մենյուն ոչ սովորական ու ճոխ է լինում։ Դեկտեմբերի 31-ին էլ տոնական՝ խոզի խորոված, երշիկ, խոզապուխտ, հյութ, լավաշ, էկլեր․․․Այնպես որ կալանավայրերում նույնպես տոնական սեղանների շուրջ են դիմավորելու 2022 թվականը։

Ոմանք ինքնաշեն օղիով, որոշները՝ հյութով լի բաժակները կզարկեն մեկ-մեկու՝ խմելու  խաղաղության, զոհված տղերքի, բանակի ու հետո միայն իրենց  բաղձալի ազատության կենացը։ Կարեւորը՝ մաղթանքները հասնեն Աստծուն․․․․

Լուսանկարը հեղինակի անձնական արխիվից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031