Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Համարում ենք բացարձակ անընդունելի ու անթույլատրելի ՀՀ կառավարող ուժի դիրքորոշումն ու միջամտությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին

Հունվար 06,2022 22:00

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ նախաձեռնության հիմնադիր անդամների հայտարարությունը Ղազախստանում կատարվող իրադարձությունների կապակցությամբ

 

Ամենայն ուշադրությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող ժողովրդական ընդվզմանը և ցավով նշում, որ այն առանց բռնության չի անցնում։

Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդն ունեն ժողովրդավարության հաստատման համար պայքարի երկարատև և ցավոտ փորձ, և Ղազախստանի բարեկամ ժողովրդի այսօրվա ճգնաժամային և մարդկային կորուստներով ուղեկցվող իրադարձությունները ուղիղ արձագանք են գտնում մեր սրտերում։

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ժողովրդավարությանն ու պետությունների ինքնիշխանությանը, որպես արժեքներ, հավատարիմ,

յուրաքանչյուր պետության քաղաքացիների ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը համարելով բացարձակ արժեք, համարում ենք, որ ինքնիշխան և ժողովրդավար պետության կառավարիչներ կոչվելու արժանի պետական այրերը զերծ պետք է մնան՝

  1. Այլ պետությունների ներքին գործերին որևէ միջամտությունից, այդ թվում՝ ուժային
  2. Միանձնյա կամ խմբային այնպիսի հայտարարություններից, որոնք կասկածի տակ կդնեն ժողովրդավարության արժևորումը

Վերոնշյալ կետերին հիմնվելով, համարում ենք բացարձակ անընդունելի ու անթույլատրելի Հայաստանի Հանրապետության կառավարող ուժի դիրքորոշումն ու միջամտությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և հորդորում ենք լինել հնարավորինս զուսպ և չեզոք՝ մինչև ղազախ ժողովրդի ամբողջական կամարտահայտումը, ու հարգել այն։

Մեր համերաշխությունն ու եղբայրությունն ենք հայտնում ղազախ ժողովրդին՝ ինքնորոշման այս բարդ ու ազգանվեր գործում, և մաղթում ենք ոչ միայն հաղթանակ քաղաքակրթական այս պայքարում, այլ այդ հաղթանակի իրական, բյուրեղացում և պահպանում՝ ի շահ ղազախ ժողովրդի բարօրության։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31