Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վաղը Ռուբինյանն ասի՝ պետք է հրաժարվել ցեղասպանությունից, Թանկյանի համար Ալիեւն ու Էրդողա՞նն են մեղավոր լինելու». մուլտիպլիկատոր

Հունվար 14,2022 14:47

«Սերժ Թանկյանի երկիրը ԱՄՆ է, Արսինե Խանջյանի երկիրն էլ՝ Կանադան: Նրանք այնտեղ են հարկեր վճարում, համերգ են տալիս, կայանում, դա է իրենց երկիրը, իսկ Հայաստանին վերաբերվում են որպես տուրիստական գոտի»,- «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Սերժ Թանկյանի՝ օրերս արած գրառմանը, որտեղ աշխարհահռչակ երաժիշտը խոսելով զոհված երիտասարդի մասին՝ կոչ էր արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, իսկ կատարվածը որակել էր որպես Ալիեւի եսասիրության հետեւանք:

Դավիթ Սահակյանցը ձեւական մի բան է համարում Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի ու մյուսների հայաստանյան այցելությունները, փառատոներին, համերգներին մասնակցելը, մի քանի անգամ տարբեր ղեկավարներից ՀՀ անձնագիր ստանալը:

«Հիմա էն պահն է, որ Սերժ Թանկյանն առաջվանը չէ, SOAD-ն էլ առաջվանը չէ, իրենց երաժշտական որակները գնալով նվազում էին, դրա համար պետք էր ինչ-որ PR անել…Ինքը ժամանակին ավանգարդում էր, երբ ԱՄՆ-ում պայքարում էր Հայոց ցեղասպանության եւ հայկական հարցի համար: Հետաքրքիր է, եթե վաղը Ռուբեն Ռուբինյանը գա ասի՝ սա է պայմանը, պետք է հրաժարվել ցեղասպանությունից, էդ դեպքում Թանկյանի համար ո՞վ է մեղավոր լինելու, էլի՞ Ալիեւն ու Էրդողանը…Եթե Ա եք ասում, Բ-ն էլ ասեք, թե չէ բոլոր մեղքերը թաքցնում եք մի ազգանվան տակ: Տվյալ դեպքում ինքն ընտրել է Ալիեւին եւ համարում է, որ միայն Ալիեւն է մեղավոր այն ամենի համար, ինչ կատարվում է, իրականում Ալիեւին առիթ են տվել, պայման են ստեղծել, որ նա անի այն, ինչ անում է: Եվ պայման ստեղծողը հենց այն իշխանությունն է, որին դու սատարում ես ու աջակցել ես, օժանդակել ես, որ գա իշխանության»,- ասաց մուլտիպլիկատորը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն արտահայտությանը, թե խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար ամուր նյարդեր են պետք, Դավիթ Սահակյանցը հետեւյալ կերպ է արձագանքում. «Ինքը դա անընդհատ է ասում…Ընդ որում, երբ ամեն անգամ ասում է՝ մեզ ամուր նյարդեր են պետք, դա նշանակում է, որ նորից մի սարսափելի բան է լինելու: Նա շատ հաճախ դա ժպիտով է ասում:

Հետաքրքիր է նայել իր միմիկաներին, իր բխկոցներին եւ անհասկանալի շարժումներին, երբ նստած մոնիտորի առաջ՝ ՀԱՊԿ-ի ժողովրդի հետ խոսում է… Այդ մարդն ատելով ատում է ամեն ինչ, ինչը կապված է Հայաստանի ու հայկականի հետ: Եվ այն մարդիկ են, որոնք աջակցում են նրան, համաձայն են նրա հետ… Հետաքրքիր եւ նաեւ, որ Սերժ Թանկյանը նստած բլոկում է այն մարդկանց, որոնք իր գրառման տակ թույլ են տալիս իրեն քննադատել»:

 

Անդրադարձ եղավ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստյան արարողությանը, որին ներկա չէր երկրի բարձրագույն ղեկավարությունը. «Նիկոլ Փաշինյանն առաջին օրվանից մուռ է հանել բոլոր նրանցից, ովքեր չեն տեղավորվում իր գավառական, քառակուսի տուփի մեջ, ինքն ընդամենը խոզ խանձող է, իր համար Ռազմիկ Դավոյան չկա: Հիմա ձեւական ստիպված հանձնաժողով են ստեղծել, բայց եթե պանթեոնում թաղելու հարց է, ինքը համաձայն չէ, այդտեղ պարտվում է անգամ մահացած Ռազմիկ Դավոյանին, դրա համար վրեժ է լուծում, քանի որ այս պահին իշխանություն ունի: Մինչդեռ Ռազմիկ Դավոյանը հիշվելու է իբրեւ մեծագույն պոետ, իսկ ինքը՝ որպես խոզ խանձող»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31