Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց՝ ընդդեմ քովիդի դեմ պայքարի նոր սահմանափակումների

Հունվար 17,2022 18:01

Առողջապահության նախարարության շենքի դիմաց այսօր «Ազատ կամք» նախաձեռնությունը բողոքի ցույց է իրականացնում։

Ցույցի նախաձեռնողները դժգոհում են հունվարի 22-ից նոր սահմանափակումներից, երբ հանրային փակ տարածքներ մուտք գործել կթույլատրվի կամ քովիդի դեմ պատվաստվման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով։

Նախաձեռնության ներկայացուցիչներից Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց․«Ամենասկզբում նշվում էր, որ այս վիրուսը հիմնականում խոցում է տարեց մարդկանց, բայց այն գործիքակազմը, որը կառավարությունը կիրառում է, տարեցներին չի էլ հասնում։ Իսկ կառավարությունը խոցում է միջին տարիքի մարդկանց, իրենց ուժը պատում է աշխատող մարդկանց վրա, որովհետեւ այլ գործիք չունեն։ Այս նոր սահմանափակումներն էլ՝ եթե մի մարդ աշխատանքը կորցնելու վտանգից ելնելով չի պատվաստվել, ես վստահ եմ, որ միայն ռեստորանում սնվելու համար չի պատվաստվելու։ Սրա արդյունքում ի վերջո պատվաստված մարդիկ չեն գնալու ռեստորաններ, ե՛ւ իրենք են տուժելու, ե՛ւ ռեստորանները»։

Ըստ Արա Զոհրաբյանի, կառավարության քաղաքականությունը խտրական է․ «Մեզ բաժանել են պատվաստվածների եւ չպատվաստվածների․ պատվաստված մարդը չպատվաստվածին այլ աչքերով է նայում եւ հակառակը։ Սա չպետք է թույլ տալ, մի օր պատվաստվածներից էլ են ՊՇՌ թեստ պահանջելու, ասելու են՝ խտրական վերաբերմունք է, պետք չէ խտրական մոտենալ»։

Արա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ պատրաստ են իրավաբանական անվճար աջակցություն ցուցաբերել այն գործատուներին, որոնք տույժի կենթարկվեն, կբախվեն ՊՇՌ թեստի արդյունքը ներկայացնելու պարտադիր պահանջի գործընթացում, ապա նախաձեռնության իրավաբանները պատրաստ են նրանց շահերը պաշտպանել, ինչպես նաեւ՝ աշխատողների։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31