Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Շախմատի տանը պայքարը շարունակում է թեժ մնալ

Հունվար 17,2022 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր կայացած Հայաստանի առաջնության վեցերորդ տուրից հետո կանանց մրցաշարում երկիշխանություն է հաստատվել:

Գործող չեմպիոն Սուսաննա Գաբոյանին միացավ արդեն իսկ կանանց միջազգային վարպետի կոչում ստացած Մարիամ Մկրտչյանը: Նրանք երկուսն էլ վաստակել են 4,5-ական  միավոր:

Տղամարդկանց առաջնությունում մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Մանուել Պետրոսյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: