Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն հստակեցնում է Երևանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները. «Ազատություն»

Փետրվար 02,2022 10:06 Share

«Ազատություն». «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան», – հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Այդ համաձայնագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես` երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների», – ելույթ ունենալով «ԱՄՆ-ի և Կասպիցի տարածաշրջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» վեբինարում՝ ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հաջիևի խոսքով՝ տարածաշրջանը բրենդինգի նոր ռազմավարության կարիք ունի, և Բաքուն պատրաստ է դերակատարում ունենալ Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի կառուցման գործում․ – «Ադրբեջանը գործընկերների և հարևան երկրների հետ աշխատում է Հարավային Կովկասը հակամարտություններից և պատերազմներից զերծ տարածաշրջանի վերածելու ուղղությամբ և ձգտում է ապահովել, որ Հարավային Կովկասը կողմնորոշվի դեպի ինտեգրում, տարածաշրջանային համագործակցություն՝ հիմնված փոխշահավետ հարաբերությունների վրա»։

Թե ինչ քայլեր է Բաքուն ձեռնարկում այդ ուղղությամբ, Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի մանրամասնել, փոխարենը նշել է , որ տարածաշրջանում բացվող նոր տրանսպորտային միջանցքները, «մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքը, կարող են Հայաստանը դուրս բերել շրջափակումից և դարձնել զարգացած ցամաքային կապեր ունեցող երկիր»։ Ընդ որում, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «Զանգեզուրի միջանցքը չի բացառում այլ պոտենցիալ երթուղիները, որոնք Բաքուն ստեղծել է տարածաշրջանում հարևան Թբիլիսիի հետ», – հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28