Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից. ծառայողական քննություն է նշանակվել

Փետրվար 02,2022 17:22

«Ազատություն» ռադիոկայանի՝ փետրվարի 1-ին հրապարակած տեսանյութում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորը բարձրաձայնել էր, որ ամիսներ շարունակ դիմել է քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցներին` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար, սակայն ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել, ինչի արդյունքում` անձը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից:

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի որոշմամբ հրապարակման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն՝ քննության շրջանակներում պարզելու մեղավոր անձանց շրջանակը, հետագայում բացառելով նաև նմանատիպ խախտումները։

Ծառայողական քննության անցկացման ժամկետը սահմանվել է 2022 թվականի փետրվարի 3-ից մինչև մարտի 2-ը ներառյալ:

ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց և նրանց հարազատներին տեղեկացնում ենք, որ պատվաստումային գործընթացը ընթանում է ամբողջ ծավալով: Ցանկության դեպքում ՔԿՀ-ում գտնվող ազատությունից զրկված անձինք կարող են դիմել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28