Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Չհասկացա, թե գաղտնի բանկային փաստաթղթերի օգտագործմամբ ում և ինչ կոնսուլտացիաներ է արել». Ամրամ Մակինյանը՝ Աննա Վարդապետյանի մասին

Փետրվար 04,2022 22:40

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լսեցի տիկին Վարդապետյանին, համաձայն եմ, որ յուրաքանչյուր ոք ունի իր ընտրած եղանակով իր պաշտպանությունն իրականացնելու իրավունք, բայց չհասկացա, որպես մասնավոր անձ, թե վարչապետի իրավական հարցերով օգնական է քննիչից ստացել Ռուբեն Հայրապետյանի բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները և չհասկացա նաև, թե գաղտնի բանկային փաստաթղթերի օգտագործմամբ ում և ինչ կոնսուլտացիաներ է արել, իհարկե՝ հավատում եմ, որ կրկին որպես մասնավոր անձ…»:

168.am-ը դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝ խնդրելով մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանի «պարզաբանումը»:

-Որևէ կերպ Աննա Վարդապետյանի խոսքերը չհամոզեցի՞ն Ձեզ:

-Իհարկե, ո՛չ: Ենթադրենք հավատանք, որ հենց այնպես հարցրել են, ինքն էլ պատասխանել է, իրավաբանական օգնություն է ցուցաբերել, բա այդ ինչպե՞ս էին իմ բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար, կանոնավոր կերպով հասնում այդ նույն աղջնակին… Նա պարբերաբար պահանջել ու քննիչից ստացել է իմ, ընտանիքի անդամների անձնական, ինչպես նաև ֆիրմաներիս հաշիվների վերաբերյալ տեղեկություններ: Դրանք ինչո՞ւ էր պահանջում, կրկի՞ն՝ ընկերական…

-Ինչո՞ւ էր Աննա Վարդապետյանն, ըստ Ձեզ, պահանջում Ձեր ընտանիքի անդամների և ձեզ հետ առնչվող ընկերությունների բանկային հաշիվները:

-Պնդում եմ, որ քննիչը պարբերաբար նրան է ուղարկել դրանք, ինչի իրավունքը չուներ: Քննիչն անգամ իրավունք չուներ իր վերադասին դա ցույց տալ: Գոյություն ունի բանկային գաղտնիք: Դա հանցագործություն է: Ես վստահ եմ, որ այդ տեղեկությունները, հաշիվների ու ֆիրմաների շարժը նա փոխանցել է իմ բիզնես հակառակորդներին: Մի տարվա ֆինանսական շարժը քննիչն անընդհատ ուղարկել է նրան:

-Ձեր փաստաբանը ժամանակին հայտարարել է, որ Աննա Վարդապետյանը նաև Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) առնվազն երկու անգամ հանդիպել է ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Կարծում եք՝ Ձեր որդու գործը նույնպե՞ս քննարկվել է այդ հանդիպումների ընթացքում:

-Ես չեմ կարծում: Ես համոզված եմ: Իսկ ինչո՞ւ էր Գագիկ Ջհանգիրյանն անձամբ այդ գործի համար գնում-հասնում Սևան, Սևանից գործը հետ ուղարկել տալիս Երևան: Դեպքը կատարվել է Սևանում, և դատը նույնպես Սևանում պետք է լիներ: Գագիկ Ջհանգիրյանը գնաց-հասավ Սևանի դատարան, պարտադրեց, այնտեղից գործն ուղարկեցին Երևան:

-Դուք և Ձեր փաստաբան Ամրամ Մակինյանը մի առիթով նշել եք, որ հետևողական եք լինելու և Աննա Վարդապետյանի՝ Ձեր որդու գործին միջամտության հետքերով մինչև վերջ եք գնալու:

-Ես ասել եմ ու հիմա էլ եմ ասում՝ Աննա Վարդապետյանը պատժվելու է այս գործով, իսկ քննիչին խորհուրդ եմ տալիս շուտ գնալ ու խոստովանական ցուցմունքով հանձնվել: Քննիչն ամեղ գառնուկ է:

Նրան փուռն են տալիս, գնում է: Դատվելու են բոլորը… քննիչը, քննչականի պետի տեղակալը, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, Աննա Վարդապետյանը… Մանրամասն գիտեմ այդ ամբողջ եղելությունը՝ ոնց են իմ ու իմ ընտանիքի գլխին սարքել էս գործը: Իրենք մտել են ընտանիք, պատժվելու են: Աննա Վարդապետյանը, աշխարհի որ ծայրում էլ լինի, պատժվելու է:

Արդարադատությունը չպատժի, Աստված է պատժելու: Փոխանակ ամաչի մարդկանց մեջ դուրս գալ, դեռ ճեպազրույցներ է տալիս ու արդարանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28