Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում աֆրիկյան մի շարք երկրների դեսպաններ այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցի

Փետրվար 10,2022 17:22

Ռուսաստանում աֆրիկյան մի շարք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցի:

Հյուրերին հայկական հարկի տակ էր հրավիրել ռուսաստանահայ հասարակական գործիչ Արթուր Խաչատրյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված «Կրոնների, դավանանքների միջև միջկրոնական հարաբերությունների համաշխարհային» շաբաթվա շրջանակում:

Հայկական եկեղեցում էին Ռուսաստանում հավատարմագրված Եմենի, Սոմալիի, Կամերունի դեսպանատների բարձրաստիճան ներկայացուցիչներն, ինչպես նաև Աֆրիկայի միացյալ կրոնների դեսպանը, Աֆրիկյան համայնքների միության նախագահն և Ռուսաստանում Բանինի համայնքի ղեկավարը և Էֆիոպական միության նախագահը:

Հյուրերը եղան Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, ծանոթացան եկեղեցու կառուցման պատմությանը, ապա այցելեցին «Տապան» հայկական թանգարան: Այստեղ ծանոթանալով հայ ժողովրդի հոգևոր և մշակութային գանձերին՝ աֆրիկացի հյուրերը հաճելիորեն զարմացան՝ տեսնելով Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու սրբությունների, աստվածաշնչյան թեմաներով մարմարե ու փայտե քանդակների, ծիսական իրերի ու խաչերի ժամանակավոր ցուցադրությունը:

Առաջնորդարանի ժողովասրահում տեղի ունեցավ աֆրիկյան հյուրերի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների և թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ վերջինս ընդգծեց, որ Ռուսաստանը բազմազգ ու բազմակրոն պետություն է, որտեղ համերաշխ ու խաղաղ բնակվում են բազում ժողովուրդներ, այդ թվում՝ նաև հայեր: Նա հույս հայտնեց, որ հյուրերը բացահայտեցին իրենց համար Հայաստանը, ծանոթացան հայ ժողովրդի ստեղծագործ մտքին ու հարուստ մշակութային ժառանգությանը:

Միջոցառման նախաձեռնող հասարակական գործիչ Արթուր Խաչատրյանի խոսքով, իր նպատակը Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի և ընկալելի դարձնելն է, անձնական հարաբերությունների ամրապնդմամբ մեր երկրին օգուտ բերելը:

Մենք պետք է մշտապես մնանք համաշխարհային իրադարձությունների կիզակետում, մեր օրերի արագ փոփոխվող աշխարհում շատ հեշտ է այնտեղից դուրս մնալը: Իբրև քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր մենք ունենք բոլոր նախապայմանները դառնալու քրիստոնեության համաշխարհային մայրաքաղաք՝ դրանից բխող բոլոր հնարավորություններով: Այս միջոցառման նպատակը մեր՝ առաջին քրիստոնյա երկրի, և աֆրիկյան ժողովուրդների միջև կամուրջների ամրապնդումն է:

Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28