Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի խորհրդականը բողոքավորներին հանդիպել է կոմբինատի տարածքից դուրս․ ցույցի կազմակերպիչը նույնիսկ հերքում է իր մասնակցությունը

Փետրվար 18,2022 15:15

«Ես երեկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բողոքի ակցիա կազմակերպած աշխատակիցների հետ հանդիպել եմ կոմբինատի վարչական տարածքից դուրս, ես կոմբինատի տարածք չեմ մտել»,-այսօր զանգելով խմբագրություն՝ տեղեկացրեց Սյունիքի մարզպետի խորհրդական Գառնիկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 17-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 80 աշխատակից բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Բողոքավորներին մարզպետի խորհրդականը հորդորել էր չխաթարել աշխատանքային ռիթմը՝ խոստանալով հարցին լուծում տալ։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խորհրդականը ապատեղեկատվություն էր համարել նաեւ այն, որ իրեն բողոքավորները դիմավորել են որպես ապագա մարզպետի։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկի՝ հարստացուցիչ ֆաբրիկայի արհկոմի ներկայացուցիչ Կարեն Գալստյանի հետ։ Ըստ մեր աղբյուրի, վերջինս ցանկություն ունի կոմբինատում պատասխանատու պաշտոն ստանալու եւ առաջնորդում էր բողոքավորներին։ Մեր հեռախոսազրույցում Կարեն Գալստյանը նախ փորձեց համոզել՝ որ սխալ ենք զանգել, հետո հաստատեց՝ ինքը Կարեն Գալստյանն է ու աշխատում է ԶՊՄԿ-ում։ Ներկայացնում ենք հեռախոսազրույցի սղագրությունը։

-Կներեք, ինֆորմացիան ո՞վ է տվել Ձեզ։

-Լրագրողները պարտավոր չեն իրենց ինֆորմացիայի աղբյուրը հայտնելու։

-Դե եթե չեք նշում, չէ՝ սխալ եք զանգել։

-Դուք կապ չունեի՞ք բողոքի ցույցի հետ։

-Չգիտեմ, խի՞ բողոք է եղել։

-Երեկ բողոքի ակցիա չի՞ եղել կոմբինատում։

-Չէ, ես գիտեմ , որ չի եղել։

 

Ավելացնեմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այսօր աշխատում է բնականոն հունով։

 Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28