Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան․ «Թյուր կարծիք կա, որ Հայաստանը, հայերը Վաշինգտոնում ունեն հզոր լոբբիստական ներկայություն»

Փետրվար 19,2022 14:49

«Թյուր կարծիք կա, որ Հայաստանը, հայերը Վաշինգտոնում ունեն հզոր լոբբիստական ներկայություն։ Մենք ԱՄՆ-ում ունենք քաղաքացիական հասարակություն, մարդիկ, որոնք նվիրված են մեր երկրին, բայց չունենք դասական առումով լոբբիստներ, այնպես ինչպես ունեն այլ երկրներ: Մենք ունենք քաղաքացիական ակտիվիզմ, բայց դա չի դառնում եւ չի  փոխարինում քաղաքական լոբբիզմին»,- այսօր Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ վերջին երեսուն տարում հայկական համայնքը կտրուկ փոփոխությունների ենթարկվեց, բայց հիմա այն շրջանն է, որ Կալիֆորնիայում ունենք, այսպես ասած՝ հազարավոր ծառեր, բայց անտառ դեռ չի ձեւավորվել։ «Տեսնում եմ,  որ սփյուռքի համախմբման, ինքնակազմակերպման ներուժը հասել է այն կետին, որից հետո ԱՄՆ-ում հայկական համայնքը կարող է քաղաքական ազդեցության ավելի բարձր մակարդակի բարձրանալ»։

Հովհաննիսյանի խոսքով՝ Կալիֆորնիայում ՀՀ  գլխավոր  հյուպատոսությունն իր կարեւորությամբ չի զիջում առաջնակարգ որեւէ մայրաքաղաքում մեր դիվանագիտական ներկայացուցչությանը․ «Այստեղ պետք է ձեւավորել եւ ստեղծել սփյուռքի հետ աշխատելու նոր հայեցակարգ, նոր մոտեցում։ Ես իմ մասնակցությունը տարիներ առաջ բերել եմ այդ գործընթացին։ Ցավոք, վերջին տարիներին չեմ տեսել այդ ներգրավվման ավելի խորքային աշխատանքի հետեւողական ջանքեր»։

Ըստ նախկին դեսպանի, Հայաստանի հանրապետությունը պետք է համագործակցի ու հորիզոնական կապեր ստեղծի ամերիկահայության հետ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28