Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում Թումանյանական ամիս է. (Ֆոտոշարք)

Փետրվար 24,2022 22:00

Մեր գրական հարուստ ժառանգությունը ժամանակակիցներին ներկայացնելու   ձևերը տարբեր են: Սակայն, անկախ ձևից, մենք պիտի ինքներս մեզ ճանաչենք նաև մեր գրականությամբ:

Այս բանաձևումով  Կապանի Արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը Թումանյանական միամսյակ է հայտարարել: Մեկ ամիս շարունակ փոքրիկ դերասանները խաղալու են մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների ու պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումներ։

Ինչպես մեզ հայտնեց Կապանի Արվեստի դպրոցի մանկավարժ, դերասան Արթուր Գաբրիելյանը, առաջին երկու ներկայացումները՝ «Բարեկենդան», «Սուտասանը», «Անխելք մարդը», փոքրիկների համար խաղացել են Կապանի Էլեկտրոնային գրադարանում: Սակայն այսքանով չեն սահմանափակվում: Ինչքան էներգիա ունեն՝  ծառայեցնում են այս գործին, որովհետև թատերարվեստի հանդեպ մեծ հետաքրքրություններ ունեն ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը:

«Ներկայացումները կշարունակվեն մյուս երկու շաբաթների ընթացքում, կխաղանք նաև մանկապարտեզներում»,-ասաց Արթուր Գաբրիելյանը՝ հավելելով, որ այսօր էլ արդիական են Թումանյանի ստեղծագործությունները և նոր սերնդի ներկայացուցիչները պետք է դրանք կարդան, պահեն և փոխանցեն հաջորդ սերունդներին:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ Նարեկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28