Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ–ն զրկվել է «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից

Փետրվար 25,2022 22:22

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանից ոչ մի երգիչ չի մասնակցի «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին: Այս մասին հայտարարություն է տարածել «Եվրատեսիլի» կայքէջը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ  Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ ՌԴ-ի մասնակցությունը «Եվրատեսիլին» վնաս կհասցնի մրցույթի հեղինակությանը: «Մենք նախկինի պես հավատարիմ ենք մշակութային մրցույթի արժեքների պաշտպանությանը, որը նպաստում է միջազգային փոխանակմանը եւ փոխըմբռնմանը, միավորում է հանդիսատեսին, փառաբանում բազմազանությունը երաժշտության միջոցով եւ միավորում է Եվրոպան մեկ բեմում»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28