Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ռուս-ադրբեջանական հռչակագիրը խնդիր չի ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար. Զախարովա

Փետրվար 25,2022 23:44

Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված պայմանագիրը որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնային հարաբերությունների համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք կհետևենք Երևանի հանդեպ ստանձնած մեր պարտավորություններին, որը մեր հին և մոտ դաշնակիցն է: Մեր համոզմամբ՝ Բաքվի հետ հիշատակված հռչակագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ գործակցությունը»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում՝ Ռուսաստանը մշտապես թարմացնում է երկկողմ պայմանագրային-իրավական բազան Հայաստանի հետ, որն այս պահին ներառում է մոտ 200 փաստաթուղթ:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթուղթը ուղղված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Ադրբեջանի հետ միութենական հարաբերությունների մասին հռչակագրում կա կետ այն մասին, որ կողմերը փոխադարձ կերպով կնպաստեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների դրույթների իրականացման ջանքերին»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28