Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանի հեռանալուց հետո 20-ից ավելի աշխատակիցներ աշխատանքից դուրս են եկել

Մարտ 03,2022 16:10 Share

«Պարոն Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ՝ փետրվարի 23-ի դրությամբ 20-ից ավելի աշխատակիցներ, սեփական դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից։ Գործնականում, եթե դրան գումարենք նախորդ շրջանում թափուր պաշտոնների առկայությունը, ապա ունենք իրավիճակ, երբ, օրինակ, խոշտանգումների կանխարգելման եւ վատ վերաբերմունքի դեմ պայքարի ստորաբաժանումում ուղղակի աշխատող չունենք»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կառույցը 50%-ից պակաս համալրում ունի այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին։

Նա ասաց, որ զրուցել է աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ, նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել․ «Ես հարգանքով եմ մոտենում իրենց մոտեցմանը։ Պարոն Թաթոյանն ինքն իր հայտարարության մեջ հորդորել է աշխատակիցներին դուրս չգալ։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ նախորդ գրեթե բոլոր պաշտպանների հետ կապ եմ հաստատել, պարոն Թաթոյանի հետ պայմանավորվել ենք, որ կհանդիպենք եւ կքննարկենք հարցեր։ Ինձ համար ինստիտուտի հեղինակությունը եւ ինստիտուցիոնալ մոտեցումը լինելու է առաջնահերթ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031