Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ․ «ԱԺ-ում ունենք ծայրահեղ բեւեռացված խոսք, որի դեմ պետք է պայքարենք»

Մարտ 03,2022 16:35 Share

Մարդու իրավունքների նոր պաշտպանի այս պաշտոնում աշխատելու առաջնահերթություններից Քրիստինե Գրիգորյանը նշում է՝ անվտանգային հարցերում մարդու իրավունքների մոտեցումներն ամրապնդելու հետեւողական աշխատանքի շարունակությունը, պատերազմի հետեւանքով հումանիտար հետեւանքներ վերացման ընթացքում գերիների, պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի, հայրենադարձման հետ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված խախտումները միջազգային կառույցներին ներկայացնելու հարցերն են լինելու։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ նոր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ մեծ խումբ առաջնահերթությունն է ատելության խոսքի հետ կապված լուծումներ գտնելը՝ օգտագործելով ՄԻՊ-ի յուրահատուկ մանդատը․ «Ատելության խոսքի հետ կապված երկրորդ կարեւոր ենթաշերտը ադրբեջանական եւ թուրքական իշխանությունների կողմից հայատյացության քարոզի, հայատյացության քաղաքականության ապացույցները, փաստերը հավաքելը, հիմնավորելը եւ միջազգային իրավասու մարմիններին ներկայացնելն է, ինչպես նաեւ միջազգային իրավական գործընթացներում ներկայացնելն է»։

Նա ասաց, որ ՄԻՊ ստացված բողոքների մեջ ամենաշատը սոցիալական եւ տնտեսական իրավունքների պաշտպանությանն առնչվող դիմումներն են, որոնց ուղղությամբ ՄԻՊ-ը շարունակելու է աշխատանքները։

Լրագրողների դիտարկմանը՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ձայնը բարձրացրել էր պատգամավորների վրա, մատ էր թափ տալիս, ՄԻՊ-ը փորձե՞լ է իր գործիքակազմն օգտագործել, որպեսզի վարչապետը նման պահվածք չդրսեւորի, պաշտպանը պատասխանեց․ «Ընդհանրապես, մեր երկրում եւ ԱԺ-ում սուր է արտահայտվում քաղաքական բանավեճը: Երկուստեք քաղաքական բանավեճը շատ բեւեռացված է, անթույլատրելի բառապաշար է օգտագործվում: Ես ինքս ընտրության ընթացքում առաջարկել եմ եւ ատելության խոսքի հակազդմանն ուղղված իմ ջանքերի մեջ պատկերացրել եմ նաեւ քննարկումներ ԱԺ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների մասնակցությամբ, որպեսզի մենք սահմանենք, օրինակ, կանոններ ԱԺ դահլիճում բառապաշարի հետ կապված: Սրանց միջազգային պրակտիկան տարբեր մոտեցումներ ունի, որոնք սահմանափակում են ասենք՝ դահլիճի լեզու են սահմանափակում, որոշակի էթիկական, վարքագծային կանոնագրքեր են զարգացնում։ Այս առումով մենք հսկայական գործ ունենք անելու: Մենք ԱԺ-ում ունենք ծայրահեղ բեւեռացված խոսք, որի դեմ պետք է պայքարենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031