Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հավանում եմ այն միտքը, որ բոլոր պատերազմները տարբեր են: Դա է իմ ասածը». Լևոն Բարսեղյանը՝ իր «հավանման» մասին

Մարտ 03,2022 17:03 Share

«Ես հավանում եմ այն միտքը, որ բոլոր պատերազմները տարբեր են: Դա է իմ ասածը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Լեւոն Բարսեղյան

Հիշեցնենք՝ Լևոն Բարսեղյանի կողմից հայկական ծագումով ուկրաինաբնակ մի կնոջ գրառումը ֆեյսբուքում հավանելը քննադատության պատճառ է դարձել:

Արմինե Ղազարյան անվանմամբ ուկրաինաբնակ հայ կինը գրել է, թե պետք չէ համեմատել Ուկրաինայի և արցախյան 44-օրյա պատերազմները: Նա նշել է. «Համեմատել ուկրաինական հզոր ենթակառուցվածքներ ունեցող միլիոնանոց քաղաքների ավերածությունները Արցախի 20.000-անոց բնակիչներով և 2 փոքր քաղաքների ռմբակոծությունների և ավերածությունների հետ բոլորովին տեղին չէ: Էստեղ մի բարձրահարկ շենքում ապրում է մի Ստեփանակերտի չափ մարդ…»:

Օգտատերերից մեկը, քննադատելով Լևոն Բարսեղյանին, գրել է. «Բայց օրինակ՝ էս ուկրաինուհու մտքի հետ համաձայն է նաև, չգիտես ինչու իրավապաշտպան համարվող, Լևոն Բարսեղյանը։ Իր սիրտն էլ է Ուկրաինայի համար ցավում, իսկ Արցախի քաղաքները դե փոքր բաներ են, էդ հեչ…»:

Լևոն Բարսեղյանին հարցրինք՝ իր «հավանումը» նշանակում է, որ ի՞նքն էլ է այն կարծիքին, ինչ կարծիք ունի այդ ուկրաինաբնակ հայ կինը, իրեն ճի՞շտ են հասկացել, նա արձագանքեց. «Ոնց հասկացել են, ղուրբան իրենց: Ես նկատի ունեմ, որ բոլոր կոնֆլիկտները սպեցիֆիկ են, տարբերություններ կան: Աղջիկը նկուղում նստած ռմբակոծությունների տակ բան է գրել, ես էլ ասել եմ, մտածել եմ, մի խոսքով… թող դիմեն դատախազություն: Անեկդոտ հո չե՞նք: Ես հիմա պիտի նստեմ լայքը մեկնաբանե՞մ»:

Մեր հստակեցմանը՝ ի վերջո իր դիրքորոշումն այս հարցով ո՞րն է, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Հոդված ունեմ իմ էջում դրած, իմ դիրքորոշումն այնտեղ հստակ դրված է: Խնդրում եմ՝ բացեք իմ էջը ու կարդացեք, կլինի՞»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031