Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ այստեղ շշեր էին շպրտում, դա ընդունելի՞ էր»․ Արփի Դավոյանը՝ Արծվիկ Մինասյանին

Մարտ 03,2022 17:11

«Պարոն Մինասյան, ասում եք, որ երեկ կատարվածն անընդունելի է։ Բայց երբ այստեղ շշեր էին շպրտում, դրա մասին որեւէ մեկը չխոսեց։ Դա ընդունելի՞ էր»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից պնդել էր, որ իրեն «հող տվող» ասողներին ի պատասխան մատ թափ կտա, իսկ եթե պետք լինի՝ նաեւ «ուրիշ բան», ինչից հետո վեճ էր սկսվել, Հակոբ Արշակյանն էլ ձայնի իրավունքից զրկել էր ընդդիմադիր մի քանի պատգամավորների, ապա՝ դահլիճից դուրս հրավիրել։

«Երբ երեկ բարձր խոսակցություն եղավ, դա գցեց ԱԺ վարկանի՞շը․․․դրա համար չմասնակցեցիք նաեւ նախագահի ընտրությանը։ Ի դեպ, շատ լավ եղավ, որ չմասնակցեցիք։ Նիստը շատ լավ եւ արագ ընթացավ։ Մեզ ազատեցիք ձեր նմանաբովանդակ ելույթները հարյուր անգամ լսելուց»,-հավելեց Արփի Դավոյանը։

Նա նաեւ մի շարք հարցադրումներ հղեց Սեյրան Օհանյանին, թե ի՞նչ էր նա անում Շուշիի պաշտպանության ժամանակ, ինչո՞ւ չի թողել մարտունակ բանակ, ինչո՞ւ էին դիրքերը կահավորվում «կանսերվայի բանկաներով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031