Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքը. (Տեսանյութ)

Մարտ 07,2022 19:55

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով հարուցված  քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները:

Դեպքի առթիվ 2022թ. մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ նշված ավտոճանապարհի Չարենցավանի ցուցանակի մոտ անհայտ անձի դիակ կա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից վարած BYD մակնիշի ավտոմեքենայով հիշյալ ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթացող ուղղության վրա, վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 49-ամյա բնակչին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ դիմել է փախուստի՝ տղամարդուն անզգուշությամբ պատճառելով մահ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչը, ով հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, «BYD» մակնիշի ավտոմեքենան առգրավվել է, 49-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Երևանի բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031