Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիքբեկյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Հայաստանը ֆուտբոլի միջոցով ավելի ճանաչելի դարձնելու ռազմավարությունը, որը մշակվել է ֆեդերացիայի կողմից

Մարտ 24,2022 13:04 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Արմեն Մելիքբեկյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանը ֆուտբոլի միջոցով ավելի ճանաչելի դարձնելու ռազմավարությունը, որը մշակվել է ֆեդերացիայի կողմից:

Քննարկվել են Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան և ակումբային ֆուտբոլի զարգացմանը, երիտասարդական ու ազգային հավաքականների առաջընթացի ապահովմանը միտված ծրագրերը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել