Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԶՈՒ հրամանատարները հրաժարվում են ամերիկացի իրենց գործընկերների հետ հեռախոսազրույցներից. «Ամերիկայի ձայն»

Մարտ 24,2022 23:13

«Ամերիկայի ձայն».  Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հրաժարվում են իրենց ամերիկացի գործընկերների՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և միացյալ հրամանատարական անձնակազմի ղեկավար Մարկ Միլիի հետ հեռախոսային շփումներից: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին։

Վերջինիս խոսքերով՝ ռուսական կողմը «մինչ այժմ հրաժարվել է մասնակցել» երկխոսությանը, մինչդեռ ամերիկյան կողմը վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս փորձել է բանակցել գործընկերների հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմական առաջնորդների փոխգործակցությունը կենսական է այս պահին», – ասել է Քիրբին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031