Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյանին՝ 9 տարի 6 ամիս ազատազրկում. մեղադրողը միջնորդել է դատարանին

Մարտ 25,2022 13:11

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատավճիռ կայացնելու։ Ինչպես տեղեկացրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ, հրապարկման օրն ու ժամը դատարանը կտեղեկացնի լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, ինչպես նաեւ երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Բացի այդ, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել եւ սոցիալապես անապահով վիճակում գտնվող անձանց դրամական աջակցություն տալով՝ հարկադրել է քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։

Լուսինե Ավետյանը դատարանում ցուցմունք տալու ժամանակ հայտարարել է, որ կեղծ ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։ «Շատ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է եւ դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- ասել էր Լուսինե Ավետյանը՝ հայտարարելով, որ գտնվելով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, հոգեբանորեն ճնշված է եղել ու նման ցուցմունք է տվել։

Ըստ ամբաստանյալի՝ իրեն որեւէ մեկը չի ճնշել այդպիսի ցուցմունք տալու համար։

Մեղադրողը միջնորդել է դատարանին Առուշ Առուշանյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 9 տարի 6 ամիս ժամկետով։ Լուսինե Ավետյանին նույնպես միջնորդել է մեղավոր ճանաչել, դատապարտել 5 տարվա ազատազրկման, բայց վերջինիս նկատմամբ պայմանականորեն պատիժը չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։

Պաշտպանական կողմը միջնորդել է արդարացնել իրենց պաշտպանյալներին։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը մեղադրվում է նաեւ մեկ այլ գործով, որը միացվել է այս վարույթին։ Ըստ մեղադրանքի, Առուշ Առուշանյանը լինելով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել ծառայողական պարտականությունները։ Բացի սրանից, իրեն պատկանող «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ եւ առանց պայմանագրի ընդերքի օգտագործմամբ, որն էական վնաս է պատճառել Գորիս համայնքի եւ հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին եւ ընդերքում պարփակված օգտակար հանածոներին, առանձնապես խոշոր վնաս՝ անձանց եւ պետությանը:

Բացի Առուշանյանից, այս գործով մեղադրանք է առաջադրվել եւս երեք հոգու՝ Հարութ Լալազարյանին, Էրիկ Աղաջանյանին, Սամվել Դինունցին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031