Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել դատապարտյալից կաշառք ստանալու համար

Մարտ 25,2022 18:09

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատապարտյալ Վ. Վերանյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում մտերիմ հարաբերություններ հաստատելով և հանցավոր համաձայնության գալով նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղոյանի հետ` իր օգտին առանձին գործողություններ չկատարելու կամ անգործություն դրսևորելու համար վերջինիս առաջարկել և տվել է խոշոր չափերով կաշառք:

Մասնավորապես` Վ. Վերանյանը իր մոտ պահել և օգտագործել է քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգով արգելված իր հանդիսացող, համացանցի հասանելիությամբ բջջային հեռախոս, սակայն իր նկատմամբ վերը նշված պաշտոնատար անձի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու, այդ թվում՝ բջջային հեռախոսը վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար, հիշյալ դատապարտյալը «Իդրամ» վճարահաշվարկային կազմակերպության միջոցով Ա. Եղոյանի մատնանշած տարբեր անձանց էլեկտրոնային հաշիվներին փոխանցելու եղանակով որպես կաշառք 2021 թվականի ընթացքում նրան մաս-մաս փոխանցել է խոշոր չափերով գումարներ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արթուր Եղոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Վ. Վերանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031