Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ մարզիկները բարձր արդյունքներ են գրանցել 23-րդ ուսանողական խաղերին 

Մարտ 30,2022 16:37

Շախմատի մրցապայքարում ԵՊՀ տղաների թիմը գրավել է 1-ին հորիզոնականը:

Հանրապետության 23-րդ ուսանողական խաղերը մեկնարկեցին շախմատ սպորտաձևից և անցկացվեցին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Տղաների առաջնությանը մասնակցում էր 12 բուհերի թիմ, իսկ աղջիկների առաջնությանը՝ 8 թիմ: ԵՊՀ ուսանողները երկօրյա մրցապայքարում զբաղեցրին 1-ին տեղը:

Թիմային հաշվարկում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Էրիկ Հարությունյանն ու Տիգրան Սարգսյանը առավելագույն 7 միավորից հավաքեցին 5,5-ական միավոր, իսկ անհատական պայքարում Տիգրան Սարգսյանը գրավեց 3-րդ հորիզոնականը: Շախմատի առաջնության թիմային պայքարում աղջիկների հավաքականը գրավեց 4-րդ հորիզոնականը:

Շախմատի մրցապայքարից հետո անցկացվեց բադմինտոնի՝ անհատական և զուգախաղերի առաջնություն: Մասնակցեցին 10 բուհերի թիմեր: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 2-ական տղա և աղջիկ: Անհատական առաջնությունում ԵՊՀ մարզիկ Արման Վարդանյանը գրավեց 2-րդ մրցանակային տեղը: ԵՊՀ մարզիկները տղաների զուգախաղում զբաղեցրին 2-րդ, իսկ աղջիկները՝ 3-րդ հորիզոնականները:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031