Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրում: Այս անգամ ևս ապացուցենք, որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է». Տիգրան Արզաքանցյան

Մարտ 31,2022 23:13

Վերջին տարիները  իրապես բարդ էին՝ բոլոր առումներով: Առ այսօր շարունակվող  պատերազմի վտանգը, տարիներ շարունակ ձգվող համավարկի հետևանքները ստիպեցին, որպեսզի բախվենք ցավալի իրականության` սոցիալապես անկում ապրած Հայաստան իր խնդիրներով։ Սակայն ամեն բան չէր լինի այսքան խոցելի ու անելանելի, եթե այն բոլոր մարդիկ, ովքեր պատասխանատու էին Հայաստանի ճակատագրի համար` իսկապես փորձեին գոնե ինչ-բան անել հանուն Հայաստանի։ Այլևս ժամանակ չկա սպասելու, հուսալու և դիմանալու, երկար սպասումը մեզ ոչ մի լավ բանի չի բերելու, հետևաբար ժամանակն է` գործել։

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրում։ Այս անգամ ևս ապացուցենք, որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է։ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը ձեր ուժն է, ձեր պայքարի ոգին, ձեր հաղթանակների բանաձևը, միայն միասին ու միայն հանուն մեր վաղվա ապահով ու կայուն ապագայի` մենք պարտավոր ենք միավորվել։

 

«Ուժը Հայրենյաց» Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031