Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում որսորդական հրացանից կրակել էր համաքաղաքացու ավտոմեքենայի վրա և դիմել փախուստի

Ապրիլ 04,2022 12:47 Share

Ապրիլի 3-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում նախկինում դատված 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով Գյումրիի Հալաբյան փողոցում որսորդական հրացանից կրակել է 42-ամյա համաքաղաքացու «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայի վրա և դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա, որսորդական կարճեցված փողով և խզակոթով, 16 մմ տրամաչափի հրացանով հանդերձ, հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Հրազենն առգրավվել է, տղամարդը ձերբակալվել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդ Բաղ 4-րդ թաղամասի 1-ին միկրոշրջանում հայտնաբերվել է նաև «Նիսան Մարչ» ավտոմեքենան՝ կրակոցներից վնասվածքների հետքերով: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող տարածք: Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930