Լրահոս
Օրվա լրահոսը

Պապուաշվիլին ընդգծել է՝ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատման գործում

Ապրիլ 05,2022 18:06

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։ Նախագահն ընդգծել է, որ այս այցն առանձնակի նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում:

Տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության հարցը:

Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Նա նշել է, որ իր գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն ուղղված է դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ներկա հարաբերությունների խորացմանը և համագործակցության հեռանկարների քննարկմանը:

Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խնդիրներն երկխոսության միջոցով կարգավորելուն, և պատրաստ են իրենց դերն ու ներդրումն ունենալ այդ գործում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930