Լրահոս
Օրվա լրահոսը

Չի զորակոչվել, սակայն  անհայտ կորած է ձևակերպվել, ու ծնողները որդու անունով մեծ գումար են ստացել

Ապրիլ 16,2022 19:38

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում  նախապատրաստվում են  նյութեր՝ խարդախություն կատարելու փաստով։

Երեկ Ախուրյանի քննչական բաժնից  տեղեկություն են ստացել, որ ըստ ՀՀ ՊՆ Շիրակի զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարից ստացված գրության, Ռ․ Ա․-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքային ստորաբաժանման կողմից  չի զորակոչվել, սակայն ընդգրկվել է գտնվելու վայրն անհայտ զինծառայողների անվանացանկում։

Որպես վերջինիս շահառուներ՝ ընդգրկվել են հայրը  և մայրը, որոնց և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» աջակցության միջոցառման շրջանակներում վճարվել է ընդհանուր 2.700.000 դրամ:

Հարուցվել  է քրեական գործ, որի  վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո նրա ընտանիքին իրականացվող վճարումները դադարեցվել են և 1.350.000 դրամը հետ է գանձվել: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930