Լրահոս
Օրվա լրահոսը

Գժությունը, հիստերիան ու ագրեսիան անասելի չափերի են հասել. «Հրապարակ»

Ապրիլ 27,2022 09:55

Նախօրեին Արցախի լրատվամիջոցներից մեկում հրապարակում կար, որ պատերազմում զոհված հերոսի ծնողը գրառում է արել, թե ուզում է ինքնասպան լինել, ինքնահրկիզվել։ Գրառման տակ քոմենթներ էին գրել, ամենամեղմը՝ «դե, քեզ տենանք», «ջհանդամը հրկիզվես», «ապուշ, թշվառ», «քո նման կամակատար տականքներից եւս մեկից կազատվենք», «անհամբեր սպասում ենք», «մի քանիսին էլ հետդ տար»։

Խմբագրություն եկած, գոնե արտաքուստ նորմալ հոգեվիճակով, գրագետ քաղաքացին հանգիստ պատմում է, որ վնասել է Լեոնիդ Ազգալդյանի արձանի քիթը՝ «դրան հասնում է»։ Ապա հայտարարում է, որ 1992-ին հայրենիքի համար կյանքը տված ազգային հերոսն է մեղավոր, որ 2020 թվականին մենք 5 հազար զոհ տվեցինք։

Նման պատմություններ հիմա կարելի է լսել ամեն քայլափոխի՝ հանրային առողջությունը, հասարակության հոգեվիճակն այսօր խոցված, հիվանդագին վիճակում է։ Գժությունը, հոգեկան խանգարումը, անհավասարակշիռ վիճակը, հիստերիան ու ագրեսիան անասելի չափերի են հասել։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930