Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսյան հերոսամարտերի ամենամեծ խորհուրդը միասնությունն ու ազգային ոգու ամրապնդումն է. Արթուր Թովմասյան

Մայիս 09,2022 11:17

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել

Սիրելի´ հայրենակիցներ,
Տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը մեծ ոգևորությամբ է նշել մայիսի 9-ի եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման օրը։

Անուրանալի է հայ ժողովրդի ներդրումը երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում։ Մեր պապերը պատվով կրեցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի դափնիները։ Տասնամյակներ անց նրանց որդիներն ու թոռները կերտեցին նոր հաղթանակներ՝ հանուն ազատ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգ և խաղաղ գալիքի:

Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին:

Այսօր հայոց բերդաքաղաք Շուշին, չնայած գերեվարված, շարունակում է լինել հայ ազգի վերածննդի պատմական արդարության խորհրդանիշներից կարևորագույնը։ Իսկ Պաշտպանության բանակի հիմնադրումը ազգապահպան իր առաքելությամբ լրացրել է մայիսյան հաղթանակների շքերթը։

Մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն։
Մայիսյան հերոսամարտերի ամենամեծ խորհուրդը, սակայն, միասնությունն ու ազգային ոգու ամրապնդումն է, խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրելու իրավունքը վերանվաճելու և ամուր պահելու գաղափարը:

Համոզված եմ, որ գալիք սերունդները, ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, շարունակելու են նոր հաղթարշավներ՝ հանուն մեր երկրի գոյության, հզորացման, զարգացման ու բարգավաճման։

Թո՛ղ մայիսյան հաղթանակների խորհուրդը միմիայն հաջողության ուղենիշ լինի, և մեզ երբեք չլքեն հաղթանակելու ոգին ու կամքը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031