Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Հակոբավանքն այսօրվանից իր վանահայրն ունի

Մայիս 11,2022 17:23 Share

Արցախի պատմամշակութային գանձերից մեկը՝ Հակոբավանքը, վանական համալիր է, որը հիմնադրվել է 5-7–րդ դարերում։ Վանքի պատերի ներսում հայտնաբերվել է հայկական խաչքարի ամենահին պատվանդանը (853 թ.)։

«Քոլի տակ՝ գյուղ, քոլի գլխին՝ վանք». այսպես են բնութագրում այն տարածքը, որտեղ տեղակայված է հայկական հնագույն սրբավայրը։ Հակոբավանքը գտնվում է Մարտակերտի շրջանի, Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած մի անտառոտ լեռնաբազուկի վրա:

Հակոբավանքը վերջին անգամ վերանորոգվել է 18-րդ դարում, իսկ 19–րդ դարի վերջից արդեն չի գործում։ Վանական համալիրն այսօր թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր վերանորոգման կարիք ունի։ Այժմ աշխատանքներ են տարվում վանքի վերականգնման գործընթացը սկսելու համար։ Իսկ հոգևոր կյանքն աշխուժացնելու և վանքի «մարված ճրագը» վառելու համար մայիսի 9-ին Մարտակերտ քաղաքի Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշանակվեց Հակոբավանք վանական համալիրի վանահայր։

Աստծո օրհնությամբ, նորանշանակ վանահոր ներկայությունը կծաղկեցնի հայության հնամյա սրբավայրը։

ՀԱՍԵ Արցախի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել