Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման հիփոթեքային ծրագրի ընթացքը

Մայիս 20,2022 19:25

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի, Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։

Արցախի կառավարության գործընկերների հետ քննարկվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին, շարունակական համագործակցության շրջանակի ընդլայնման վերաբերյալ մանրամասներ։ Անդրադարձ է կատարվել առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման հիփոթեքային ծրագրի ընթացքին, ժողովրդագրական նոր հայեցակարգի մշակման աշխատանքներին, ներկայացվել նախատեսվող համատեղ ծրագրերի փաթեթ։

Բարձր գնահատելով հայկական երկու սոցիալական գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ Նարեկ Մկրտչյանն ու Արմինե Պետրոսյանը քննարկել են նաև տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային խմբերի ձևավորման և քննարկումների իրականացման շուրջ։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031