Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով. հայտարարություն

Մայիս 21,2022 12:20

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքը դատապարտել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացն ու իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները։

«Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով:
Մեզ անհանգստացնում են մարդու իրավունքների վերջին շարունակական կոպիտ խախտումները։ Մենք կտրականապես դեմ ենք իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալություններին, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններին։

Մենք դատապարտում ենք կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը, ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը։

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը, խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։

Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին շարունակել քաղաքական գործընթացները խաղաղ ճանապարհով և օրենքին ու Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան։

CDI-ը հավատարիմ է մարդու իրավունքների, արժանապատվության և ազատությունների հիմնական արժեքներին: Պետք է պաշտպանել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և արդարությունը»։

Բրյուսել, մայիսի 20, 2022 թվական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031