Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի ուժեղագույն բռնցքամարտիկները Երեւանում են

Մայիս 22,2022 18:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայանալիք բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու եւ վաղը մեկնարկող մենամարտերին հետեւելու նպատակով Երեւանում են  Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովը եւ բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը:

Այսօր վիճակահանությունը կորոշի նախնական մենամարտերի զույգերին, իսկ վաղը 14:00-ին երկու ռինգերում կսկսվի պայքարը:

Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 39 երկրի շուրջ 250 ուժեղագույն բռնցքամարտիկ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: