Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանում կկառուցվի հուշակոթող՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին

Մայիս 27,2022 23:19

Մայիսի 26-ին կայացավ Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ հաստատվեց «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագրի շրջանակում մշակված Իջևան բազմաբնակավայր համայնքի 2022-2026թթ. մշակութային ռազմավարական պլանը։

Օրակարգում ներառված էր նաև համայնքում՝ Արցախյան  44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթող կառուցելու հարցը։ Ավագանու միաձայն քվեարկությամբ  որոշումն ընդունվեց։

Օրակարգի մեկ այլ հարց վերաբերում էր 2022թ․ ֆոնդային բյուջեից ներդրում կատարելու մասին, որով նախատեսվում է միկրոծրագրեր իրականացնել՝ Հայկական Կարմիր խաչ ընկերության և Իջևան համայնքի հետ համատեղ:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031