Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները ոչնչացնում են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը գտնվում է օկուպացված Ավետարանոց գյուղում. Թագուհի Թովմասյան

Մայիս 28,2022 23:17

Ադրբբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել։
Ադրբեջանցիները ոչնչացնում են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը գտնվում է օկուպացված Ավետարանոց գյուղում։

Այս մասին տեղեկանում ենք @ararathau տելեգրամյան օգտատիրոջ ալիքից։

Ինչպես իրավացիորեն նշում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը․ «Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլեւ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»։

Գրություններ եմ պատրաստում՝ միջազգային գործընկերներիս վերոնշյալ փաստերը ներկայացնելու և համապատասխան արձագանք պահանջելու մասին։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031