Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դատի ներկայացուցիչ․ «Լիլիթ Մակունցն ընդունված չէ հայկական գաղութում․ ԱՄՆ կառավարության համար հոգ չէ ՀՀ կառավարության տեսակետը, որովհետեւ քվեարկողները հայ համայնքն է»

Մայիս 29,2022 22:18

2018 թվականից Սփյուռք -Հայաստան կապերը բավական վնասված են Հայ դատի աշխատանքի առումով։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարկում մեկնարկած «Հայրենիք-Սփյուռք. ներկա ձախողումներ եւ ապագայի վերականգնում» թեմայով քննարկմանն ասաց Հայ դատի ԱՄՆ խորհրդի ներկայացուցիչը։

Նա ասաց, որ Սփյուռքը տասնյակ տարիներ առանց հայրենքի է գոյատեւել՝ այն երազով եւ նպատակով, որ ազատ անկախ Հայաստան պիտի ունենանք, ինչի համար պայքարել են։

«1991-ին իրականացավ մեր երազը, այն կրկնակի իրականացավ Արցախի առաջին պատերազմից հետո։ Այդ օրվանից Հայ դատի աշխատարանները կենտրոնացած են Հայաստանը ուժեղացնելու, Արցախի անկախությունը հաստատելու համար․ Սփյուռքը միշտ կենտրոնացած  էր երկու պետությունների կայունության վրա։ Հաճախ երեսուն տարիների ընթացքում կարող է մեր ծրագրերը եւ Հայաստանի այդ օրվա իշխանության ծրագրերը ոչ հարյուր տոկոսով համապատասխանեին։  Բայց այսօր շատ մեծ տարբերություն կա մեր նպատակների եւ ՀՀ իշխանությունների նպատակների միջեւ։

ԱՄՆ-ում ՀՀ  դեսպան Լիլիթ Մակունցն այսօր որեւէ մեկի հետ հարաբերություն չունի՝ հայկական գաղութի հետ, ընդունված չէ հայկական գաղութում։ Ինքը հակասում է   մեր նպատակին եւ երազին՝ ազատ, անկախ Հայաստան, կայուն Արցախ»,-ասաց Հայ դատի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝  արցախյան վերջին պատերազմից հետո հստակ է, որ այլեւս հայկական կողմ չկա․ «Անցյալում եթե նույնիսկ  տարակարծիք էինք ՀՀ  իշխանության հետ, դա ներքին կարգով ՀՀ իշխանության հետ փորձել ենք համադրել եւ կոնգրեսականները չեն հասկացել, որ հայկական կողմը մեկ կողմ չէ։ Իսկ այսօր բացահայտորեն այդ ճեղքը կա։

Մենք՝ որպես հայ համայնքի եւ ԱՄՆ հպատակներ, ի վերջո ԱՄՆ կառավարությունը մեր ձայնն է լսում։ ԱՄՆ կառավարության համար հոգ չէ ՀՀ կառավարության տեսակետը, որովհետեւ վերջիվերջո քվեարկողները հայ համայնքն է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031